«Air France»-ը շաբաթական 2 ավիաչվերթ կիրականացնի Փարիզ-Թբիլիսի ուղղությամբ: Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Այսօր մենք վերջնական որոշում ենք կայացրել և օգոստոսի սկզբից հաստատել ենք Air France-ի չվերթները, ավիաթռիչքների ճշգրիտ ժամանակացույցը կորոշվի հենց ավիաընկերության կողմից, նրանք չվերթներ կկատարեն շաբաթական երկու անգամ: Կվերսկսվեն կանոնավոր չվերթները՝ Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանից դեպի Թբիլիսի միջազգային օդանավակայան», – ասել է Թուրնավան:

Ըստ նրա, «Air Baltic»-ի հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, քննարկվում է Ռիգա-Թբիլիսի ուղղությունը: Միևնույն ժամանակ, վրացական ավիափոխադրող «Airzena»-ն կշարունակի կոմերցիոն չարտերային չվերթներ իրականացնել հիմնականում Վիեննայի և Ամստերդամի ուղղությամբ: