2016 թվականից Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի Պաշտպանության ինստիտուցիոնալ վերականգնման դպրոցը (DIB School): Այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեն Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբում դեկտեմբերի 16-ին:

Դոլիձեի խոսքերով, DIB School հաստատությունը` ՆԱՏՕ-ի 2014 թվականի սեպտեմբերի Ուելսի գագաթնաժողովի Վրաստանին նշանակված «նշանակալից փաթեթի» ուղղություններից մեկն է:

«Դա ուելսյան փաթեթի մի մասն է, որ Վրաստանը դառնա պաշտպանության և անվտանգության բնագավառներում առաջատար արտահանաող երկիր: Մենք արդեն ունենք պաշտպանության և անվտանգության ոլորտներում գործունեությունը բարելավելու նշանակալի փորձ: Այս դպրոցը կստեղծվի գիտելիքները զարգացնելու նպատակով, հետո ձևավորելով այն, փոխանցելու մեր տարածաշրջանի գործընկեր հանդիսացող երկրներին:

Այս դպրոցը Վրաստանին կկապի ՆԱՏՕ-ի հետ և կփոխանցի այդ հարաբերությունները գործընկեր երկրներին, որոնք չունեն նման սերտ կապեր ՆԱՏՕ-ի հետ», – հայտարարել է Դոլիձեն:

Էդիտա Բադասյան