Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1049 դեպք:

Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 903:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 534 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը: