Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակվելու տաս դեպքերից չորսը ներմուծված են, իսկ վեցը` վարակված հիվանդների հետ շփումները: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

«Չորսը` բեռնատարների վարորդներ են, որոնք կարանտինային գոտիներում են գտնվել: Նրանցից երկուսը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ երկուսը՝ օտարերկրացիներ», – ասել է Գամղրելիձեն:

Ըստ նրա, ներկայումս Վրաստանում առանձնապես ծանր վիճակում վարակակիրներ չկան: Մասնագետները շարունակում են հետազոտությունները` հուլիսի 17-ին կորոնավիրուսի ախտորոշմամբ երկու անձանց վարակման աղբյուրները որոշելու համար: