Ախալքալաքից բավականին հեռու գտնվող Սամսար գյուղի առօրյա կյանքում տարիներով ոչինչ չի փոխվում: Գյուղում դեռևս արդիական են բնական գազի և խմելու ջրի բացակայության, ինչպես նաև անմխիթարվիճակում գտնվող ճանապարհների խնդիրները:

Samsar9

Գունագեղ կանաչ լանդշաֆտները փոխարինվում են լեռնայինով՝ դեպի Փոքր Սամսար գյուղ տանող ողջ ճանապարհին: Սամսարի լեռնաշղթայի սարերը տարվա ցանկացած ժամանակահատվածում գեղեցիկ են, նրանց գեղեցկությունն ավելի հստակ է երևում արդեն Բարալեթ գյուղի մոտակայքից:

Փոքր Սամսար գյուղ հասնելը մի փոքր հեշտացել է, քանի որ ճանապարհի կեսը ասֆալտապատված է: Ճանապարհի մնացած մասը պարբերաբար հրթեցվում է ավազով կամ մանրախճով, չնայած որ հորդառատ անձրևներից հետո այստեղ արևի տակ փայլող մոխրագույն, մերկ մանրաքարերն են մնում:

Samsar 7

Samsar4

Գյուղի ճանապարհն անցնում է կիրճով: Տեղի բնակիչների խոսքով՝ մինչ Սամսարի բնակիչները բնակություն կհաստատեին այս վայրերում, այստեղ խիտ անտառ էր: Գյուղը հիմնելու համար անտառը հատվել է, և կարտոֆիլ ցանելու համար տեղ է ազատվել: Նույնիսկ բնությունն է փոխվել մարդու ներկայությամբ, բայց տեղի բնակիչների կյանքը տարիների ընթացքում չի փոխվել:

Samsar2

Փոքր Սամսար գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2010 մ բարձրության վրա, Ախալքալաքից մոտ 30 կմ հեռավորության վրա: Տեղի բնակչությունը դժգոհում է ճանապարհների, ջրի, բնական գազի և երբեմն էլ էլեկտրաէներգիայի բացակայությունից:

Samsar5

drova

Այստեղ բնական գազ չի լինի, քանի դեռ պետությունը չի սուբսիդավորում բնական գազի խողովակաշարը դեպի գյուղ: Գազաբաշխիչ ընկերությունը բազմիցս պարզաբանել է հեռավոր գյուղերին գազ մատակարարելու առումով մերժումն այն փաստով, որ դա թանկ է ընկերության համար, իսկ հետագա շահագործումը ձեռնտու չէ և չի ծածկում տեղադրումը: Պատճառն այն է, որ քչերն են ապրում նման բարձրադիր գյուղերում: Տեղացիների խոսքով՝ Փոքր Սամսարում ապրում է 75 ընտանիք, չնայած հեռավոր անցյալում 100-ով ավելի էր: Գյուղի կենսապայմանների պատճառով շատերն են աստեղից արտագաղթում:

«Գյուղի խնդիրն այն է, որ այն գտնվում է քաղաքից հեռու: Ժամ ու կես է հարկավոր մինչև հասնենք քաղաք: Ձմռանը ճանապարհները փակվում են: Չնայած դրան, առևտրականներն ամեն օր գալիս են այստեղ: Էլեկտրաէներգիա, ոչինչ, կա: Այս բոլորը կարելի է ներել: Չի կարելի ներել, որ չկա գազ: 21-րդ դարում աթարով ջեռուցում: Մեզ ասում են, որ ճանապարհը երկար է: Ծախսը շատ է, իսկ սպառողները՝ քիչ: Մենք 60-70 հար կարտոֆիլ ենք ցանում, ավելին հնարավոր չէ, քանի որ հող չկա: Անասուններ կան, բայց անասուն պահելը դժվար է», – ասում է Փոքր Սամսարի բնակիչը:

Samsar 10

Samsar6

Փոքր Սամսարում հիմնականում զբաղվում են փոքր մասշտաբներով կարտոֆիլի աճեցմամբ և, ինչպես մյուս լեռնային շրջաններում՝ անասնապահությամբ: Անասնապահությունից եկամուտը լավ է համարվում տեղական չափանիշներով: Սակայն, այստեղ էլ որոշակի խնդիրների կան:

«Հիմա ես ավելի քիչ անասուն եմ պահում, երբ հովիվներ չկան՝ դժվար է: Կովերի համար առանձին պետք է գնալ հովվության, հորթերի համար՝ առանձին, ոչխարների համար՝ առանձին: Սովորաբար մենք 4-5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ենք պահում, ամենամեծ թիվը 10 գլուխն է: Այս տարի ես շփոթության մեջ եմ, թե որտեղից եմ այդքան խոտ հնձելու: Խոտ չկա: Ձմռանն առնվազն 15 տոննա խոտ է հարկավոր, բայց արոտավայրերում խոտ չկա: Մենք ստիպված ենք լինում անասուններին վաճառել, իսկ երբ մեծաքանակ ես վաճառում, գինն ընկնում է», – պատմում է գյուղի բնակիչը՝ Կուրղինյանը:

Samsar3

Եթե որոշ խնդիրներ դժվար է լուծել, ապա ջրամատակարարման խնդիրը հնարավոր է լուծել, և դա քիչ ջանք է պահանջում: Այս տարի ՕԳԾ շրջանակներում գյուղը որոշել է լուծել խմելու ջրի ջրավազանի խնդիրը:

«Այս տարի գյուղի կողմից որպես օգնություն ստացվող գումարները կուղղվեն ջրավազանի վերանորոգմանը: Եթե դա անեն, լավ կլինի: Այժմ ջուրն այնտեղից է գալիս, բայց բանն այն է, որ մոտակայքում արոտավայրեր են, և անասուններին ջրում են, ջուրը մաքուր չէ», – ասում է գյուղի բնակիչը:

Samsar 6

Այն ժամանակ, երբ մենք ռեպորտաժ էինք պատրաստում, գյուղում 2 օր է հոսանք չկար, բայց բնակիչները չեն բողոքում նույնիսկ այս պայմաններում:

Քրիստինե Մարաբյան