2020 թվականի հունիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 169,2 միլիոն դոլար (514,8 միլիոն լարի): Սա 17,8%-ով (25,6 միլիոն դոլար) ավելին է, քան 2019 թվականի հունիսին: Այս մասին հաղորդում են Վրաստանի ազգային բանկից:

Ընդհանուր փոխանցումների 94,5%-ը գալիս է 18 խոշորագույն գործընկեր երկրներից: Անցյալ տարվա հունիսին այդ երկրներից փոխանցումները կազմում էին բոլոր փոխանցումների 93,2%-ը: Ամենախոշոր փոխանցումները կատարվում են Ռուսաստանից և Իտալիայից: Երրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են:

Ազգային բանկի տվյալներով, 2020 թվականի հունիսին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 21,9 միլիոն դոլար (66,6 միլիոն լարի): Սա 25.4%-ով ավելին է, քան նույն ցուցանիշը 2019 թվականի հունիսին (17,5 միլիոն դոլար):