Այս տարի տեղական բյուջեի միջոցներով` Ախալքալաքի շրջանի Կիրովական և Մուրջախեթ գյուղում մարզադաշտ կկառուցվի։

Ախալքալաքի քաղաքապետարանը նորոգման աշխատանքներից խնայված 119 570 լարի գումարը հատկացրել է շրջանում տարբեր ենթակառուցվածքային աշխատանքների իրականացմանը: Այդ միջոցներից կկառուցվի երկու փոքր մարզադաշտ.

. 11 882 լարի՝ Կիրովական գյուղում փոքր մարզադաշտի կառուցման համար
. 25 353 լարի՝ Մուրջախեթ գյուղում փոքր մարզադաշտ կառուցելու համար

Մուրջախեթ գյուղի գլխավոր մասնագետ Սեդրակ Մարգարյանի խոսքերով, իրենց գյուղում վաղուց էին ուզում նման մարզադաշտ ունենալ:

«Մենք գյուղում ունենք շատ մրցանակակիրներ, մեր երիտասարդների համար զբաղմունքի, մարզվելու տեղ չկա»,- ասում է Սեդրակ Մարգարյանը։

Միաժամանակ ավելացնելով, որ մարզադաշտի կառուցման նախագիծն արդեն պատրաստ է և շուտով քաղաքապետարանն էլեկնտրոնային մրցույթ կհայտարարի:

Կիրովական գյուղում ևս մինչև հիմա մարզադաշտ չկա, որտեղ գյուղի երիտասարդները հնարավորություն կունենան ազատ և անվճար սպորտով զբաղվելու, անցկացնելու ազատ ժամանակ և պարզապես հետևելու իրենց առողջությանը: Ըստ գյուղի մասնագետ Արթուր Կուրղինյանի՝ խիստ անհրաժեշտություն կա, որպեսզի գյուղում մարզադաշտ կառուցվի: