Վրաստանի կրթության և գիտության նախարությունը մշակել է քաղաքական փաստաթուղթ ազգային փոքրամասնությունների կրթության վերաբերյալ, տեղի և միջազգային փորձագետների օգնությամբ:

Վրաստանի կրթության և գիտության նախարության առաջնահերթություններից մեկն է` շարունակական և որակյալ կրթության հասանելիությունը Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար, նրանց լեզվական մշակութային ինքնության պաշտպանությունը, ասվում է Կրթության և գիտության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Նախագծված նոր քաղաքական փաստաթուղթը վերաբերում է, թե նախադպրոցական և դպրոցական, միջին մասնագիտական և բարձրագույն, և այնտեղ նախատեսվում է մանկավարժական կադրերի պատրաստման հարցը:

Փաստաթղթի աշխատանքային տարբերակը քննարկվել է եռօրյա համաժողովում, Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի վրաց գրասենյակի աջակցությամբ:

Համաժողովի նպատակն էր վերանայել նախարարության կողմից այս ոլորտում վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքները, ինչպես իր վրա վերցված պարտավորությունների իրականացում ազգային փոքրամասնությունների հասարակության մեջ ինտեգրման գործողությունների նախագծի շրջանակներում:

Համաժողովին ներկա էին Կրթության փոխնախարար Լիա Գիգաուրին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Էկա Սեփաշվիլին, Փոքրամասնությունների հարցերով Եվրոպական կենտրոնի տարածաշրջանային տնօրեն Էվա Չիլինսկին, ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատար Միխայիլ Արգերման, նաև տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հրավիրված փորձագետների հետ միասին կրթության ներկայացուցիչները գնահատել են, վերջին և ընթացիկ նախագծերի ուժեղ և թույլ կողմերը:

Էդիտա Բադասյան