Շախմատիստների առաջնությունը տարածաշրջանային մրցաշարերում, Վրաստանի երիտասարդական հավաքականի նոր անդամ ազատ ոճի ըմբշամարտի մեջ, դահուկի նոր մասնաճյուղ, սա նինոծմինդացիների 2015 թվականի ձեռքբերումներն են սպորտի բնագավառում:

Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարի` Վահե Իրիցյանի խոսքով անհատական մարզական մրցաշարերի արդյունքում քաղաքապետարանում տարեց տարի զարգանում է սպորտը:

«Այս տարի, երիտասարդները բավական ակտիվ են ներգրավված մի շարք մարզաձևերում, դրանք են` ազատ ոճի ըմբշամարտ, ֆուտզալ, ֆուտբոլ, շախմատ, կարատե, վոլեյբոլ, բազկամարտ և թենիս: Մեր մարզիկները բավական հաջող են ներկայացել թե տարածաշրջանային, թե հանրապետական մրցաշարերում», – ասել է Վահե Իրիցյանը:

Այս տարի տեղական բյուջեից սպորտային միջոցառումներ անցկացնելու և մասնակցելու համար հատկացվել է 84500 լարի:

Տարածաշրջանային մրցաշարերում Նինոծմինդայի շախմատիստները զբաղեցրել են առաջին տեղը: Սակայն, Վրաստանում ընդհանրապես գրավում են` 13-14 տեղերը: Ազատ ոճի ըմբշամարտում լավագույն արդյունքը ցույց տվեց Գանձա գյուղի բնակիչ Նարիբեկ Հովհաննիսյանը, նա մասնակցել է միջազգային մրցաշարի Օնիում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը, նա 16 տարեկան է, բայց ներգրավված է եղել չափահասների մինչև 20 տարեկանների կարգում, նա ցույց տվեց լավ արդյունք և դարձավ Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ:

«Ֆուտբոլում դեռ լավ արդյունքներ չկան, բայց մեծ ֆուտբոլի զարգացման համար այս ամսվա բյուջեում արդեն հատկացրել է 10 000 լարի, որպեսզի ֆուտբոլիստները ստանան պարգևավճարներ», – ասում է Վահե Իրիցյանը:

Այս տարի նաև բացել դահուկի նոր մասնաճյուղ:

Բորիս Ղարսլյան