Այսօր, հուլիսի 1-ին Վրաստանի ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը:
Ըստ գործակալության` երկրի արևելյան հատվածներում ուժգին տեղումներ են սպասվում, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Փոքր գետերում ջրի մակարդակը կարող է զգալի բարձրանալ: Լեռնային հատվածներում չեն բացառվում սողանքները: Կարճատև տեղումներ են սպասվում նաև մայրաքաղաքում: Թբիլիսիում գիշերը +19, ցերեկը` մինչև +26 աստիճան կլինի, 8-13 մ/վ արագությամբ քամի: