Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների, 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին արտահանումը կրճատվել է 16,2%-ով և ընդհանուր կազմել 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար:

Բացի արտահանումից, ներմուծումը կրճատվել է 17%-ով և կազմել 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար: Ընթացիկ տարվա մայիսին Վրաստանից արտահանվել է 234,1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանք, ինչը մոտավորապես 100 միլիոնով պակաս է 2019 թվականի մայիս ամսվա նույն ցուցանիշից:

2020 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,2 միլիարդ դոլար, ինչը 16,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: COVID-19 համավարակի ֆոնին Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2020-ին վերցնել ավելի քան 2,3 միլիարդ դոլար արտաքին պարտք: Միևնույն ժամանակ, ավելի քան 350 միլիոն ԱՄՆ դոլար կծախսվի 2020 թվականին երկրի արտաքին պարտքը ծածկելու համար:

Netgazeti.ge