Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղում կկառուցվի մանկապարտեզ: Այդ նպատակով Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից հատկացրել է 1 033 736 լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը Գումբուրդո գյուղում մանկապարտեզի կառուցման տենդերը հայտարարել է հուլիսի 8-ին: Հայտադիմումը ընդունելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: Տենդերի գումարը 1 033 736 լարի է:

Մանկապարտեզը կկառուցվի երկու փուլով: Աշխատանքի առաջին փուլը տեղի կունենա այս տարի՝ 400 հազար լարի գումարի չափով, աշխատանքի երկրորդ փուլը նախատեսված է 2021 թվականին, գումարը` 633 736 լարի:

Մանկապարտեզի շենքը կլինի երկհարկանի, այն տեղակայված կլինի գյուղի կենտրոնում: Մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար: