Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 535-ով՝ հասնելով 29 հազար 820-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 520-ով և հասել 17 հազար 427-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 83 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 127 հազար 171-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 521-ի, ևս 164 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 708 մարդ: