Անձնագրերի հզորության գլոբալ ինդեքսը (The Passport Index) թարմացվել է չնայած կորոնավիրուսի պատճառով հաստատված ճանապարհորդական սահմանափակումներին: Ըստ նոր տվյալների, ուժի առումով, վրացական անձնագիրն այժմ գտնվում է 15-րդ տեղում:

2019 թվականին Վրաստանն այս ցանկում զբաղեցնում էր 39-րդ տեղը: Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են՝ Ճապոնիան և Նոր Զելանդիան:

«Անձնագրերի ինդեքս»-ն ինտերակտիվ առցանց գործիք է, որն առաջարկում է տեղեկություն տարբեր երկրների անձնագրերի մասին: Ծառայությունը պատկանում է կանադական Arton Capital խորհրդատվական ընկերությանը:

Ըստ կայքի, վրացական անձնագրեր ունեցող քաղաքացիներն առանց այցեգրի կարող են մուտք գործել 57 երկիր, 35 երկիր մուտք գործելիս նրանք այցեգիր են ստանում սահմանին, իսկ 106 երկրների հետ անհրաժեշտ է անձնագիր: