Այսօր՝ հուլիսի 6-ին, Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում մեկնարկել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ ի հիշատակ Սարգիս Հակոբյանի, Արմեն Հակոբյանի և Խորիկ Պողոսյանի: Մրցաշարին մասնակցելու հրավեր են ստացել Ախալքալաքի, Բորժոմի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ավելի քան 30 գյուղեր:

1

Ֆուտբոլի մրցաշարը կազմակերպել են Խանդո գյուղի երիտասարդները: Միջոցառման կազմակերպման ֆինանսական աջակցությունը ցուցաբերել են այն գյուղացիները, որոնք ներկայումս բնակվում են Ռուսաստանում:

2

Հանդիպումները սկսվելուց առաջ մասնակիցները հարգել են գյուղի մահացած բնակիչների՝ Սարգիս Հակոբյանի, Արմեն Հակոբյանի և Խորիկ Պողոսյանի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով նրանց գերեզմաններին:

7

3

Ֆուտբոլիստներին ոգևորելու էին եկել ինչպես Խանդո, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչները:

Ըստ մրցաշարի կազմակերպիչներից մեկի՝ Ռաֆիկ Հակոբյանի, եթե բոլոր հրավիրված թիմերը մասնակցեն, ապա առաջնությունը կտևի 3-4 օր:

9

8

Մրցաշարի ավարտին թիմերը կպարգևատրվեն խրախուսական գավաթներով և մեդալներով, նաև, ըստ կազմակերպիչների, կա դրամական պարգև, որը կազմում է. առաջին տեղի համար՝ 500 դոլար, երկրորդ տեղի համար՝ 300 դոլար, երրորդի հորիզոնականի համար՝ 200 դոլար:

Բրատիսլավ Իգիթխանյան