Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28 606-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 706-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 484 դեպք կա, այլ պատճառով՝ 158։

Ապաքինվել է ևս 205 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 16 140 է։ Փաստացի բուժվողների թիվը 11 824 է։

Ընդհանուր առմամբ, 122 682 թեստ է արվել։