Այսօր, հուլիսի 4-ին 15 րոպե տևողությամբ կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի ցանքատարածություններին:
Խանդո գյուղի բնակիչներն ահազանգում են, բնական աղետն ամբողջովին ավիրվել է իրենց գյուղի ցանքատարածությունները:
Վնասի չափը ճշտելու համար կապ հաստատեցինք Խանդո գյուղի լիազորի հետ:
«Հիմնականում տուժել են կարտոֆիլի ցանքատարածություններն ու բանջարաբոստանային կուլտուրաները: Կարկուտը մոտավոր 15 րոպե է տևել, այս պահին չեմ կարող ասել, թե ինչքան է վնասի չափը, բայց առավելապես տուժել են Գյուղից դուրս գտնվող ցանքատարածությունները»,– Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Խանդո գյուղի լիազորը: