2016 թվականի հունվարից կսկսվի գեղեցկության սրահների ստուգում՝ էսթետիկական կամ կոսմետիկ ընթացակարգերի ընթացքում վարակների կանխարգելման նպատակով:

Գեղեցկության սրահները, կոսմետոլոգիական և էսթետիկական կենտրոններն առաջին անգամ է ստուգվում Վրաստանի մասշտաբով: Այս մասին հաղորդում է «Վրաստանի լուրեր» գործակալությունը:

Վրաստանի Առողջապահության նախարարության դեպարտամենտի ղեկավար Մարինա Դարախվելիձեի խոսքով, ստուգումը կանցկացնեն աշխատանքի, Առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

«Մեր նպատակն այն է, որ հանրային նշանակության կառույցներում հստակ պահպանեն գործիքների օգտագործման կանոնները: Շատ կարևոր է վերամշակման հաջորդականությունը, այսինքն, պատշաճ կարգով ստերիլիզիացումը: Բացի այդ կարևոր է իմանալ, թե ինչպես օգտագործել այդ գործիքները, որ ոչ մի վնաս չհասցվի հաճախորդներին: Այն դեպքում երբ, նկատվեն սխալներ և խախտումներ գեղեցկության սրահներում, նրանց ժամանակ կդրվի շտկելու դրանք: Եթե ​​կրկնակի ստուգման անցկացման ժամանակ իրավիճակը չփոխվի, օբյեկտը կտուգանքվի 100-ից 200 լարի գումարով: Հետագա խախտումների դեպքում տուգանքի չափը կրկնապատկվի», – ասել է Դարախվելիձեն:

Կանոնների պահպանումը կօգնի խուսափել ՁԻԱՀ-ով վարակվելու հնարավորությունից, հեպատիտ C և B, սիֆիլիս և այլ հիվանդություններից, դաջվածքներ ստեղծելու, մարմնի պիրսինգ, էպիլյացիա, մատնահարդարում և պեդիկյուր ընթացակարգերի ժամանակ:

Էդիտա Բադասյան