Հստակեցվել են Միասնական ազգային քննությունների անցկացման կանոնները, ինչպես նաև ընդհանուր մագիստրոսական և ուսանողների դրամաշնորհային քննությունները: Այս մասին հայտնում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Կանոնները հաշվի են առնում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումները:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականների համաձայն` դիմորդներին ու դիտորդներին այս տարի թույլ կտան գտնվել միայն յուրաքանչյուր քննական սեկտորի տարածքի 50%-ում:

Մեկ սեկտորում հնարավոր կլինի տեղավորել ոչ ավելի, քան տասը դիմորդ: Բոլոր աշխատասեղանները հագեցած կլինեն պաշտպանիչ վահաններով: Շարքերի միջև հեռավորությունը կկազմի 2 մետր, իսկ յուրաքանչյուր սեղանի միջև` մեկ մետր:

Ամենակարևոր պարզաբանումը. Դիմորդները գրանցումից հետո անցնելուց հետո կզբաղեցնեն իրենց տեղը, այնուհետև նրանք կարող են աշխատել թեստերի վրա՝ առանց պաշտպանիչ դիմակի:

«Քննությունների կանոններին ավելացվել է նոր ճշտում՝ պաշտպանիչ վահանի առկայությունը, ջերմասքրինինգ, հեռավորության պահպանում և կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ կապված բոլոր հանձնարարականները, հնարավորություն են տալիս դիմորդներին, երբ նրանք իրենց տեղը զբաղեցնեն աշխատասեղանի շուրջ՝ աշխատեն առանց դիմակի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է նաև, որ եթե քննական սենյակներում օդորակիչներն աշխատեն, իսկ պատուհանները փակ լինեն, ապա դիմորդները ստիպված կլինեն կրել դիմակ:

Դիմորդները պետք է դիմակները կրեն՝ նախքան քննատեղը զբաղեցնելը, քննության սեկտորը լքելիս, մյուսների հետ շփվելիս, երբ օդորակիչը միացված է: Այն դեպքում, երբ դիմորդն ունի 37.0-ից 37.4 ջերմաստիճան և նկատվում է շնչառական այլ ախտանիշ, նա պետք է դիմակը կրի ամբողջ քննության ընթացքում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն կոչ է արել դիմորդներին քննությունից առաջ անցնել ՊՇՌ (PCR) թեստ, եթե նրանց մոտ ի հայտ գան շնչառական ախտանիշներ կամ տենդ:

«Նրանք պետք է անեն ՊՇՌ թեստ: Երկրում կա մոտ 40 վայր, որտեղ տեղի է ունենում նմուշառում… Երբ դիմորդը նստում է աշխատասեղանի շուրջ, մենք թույլատրում ենք, որ նա կարող է հանել իր դիմակը, քանի դեռ նա գրում է: Բայց եթե նա պետք է ինչ-որ բան ճշտի, ապա միայն դիմակով կարող է խոսել խորհրդատուի հետ: Նաև դիմակը անհրաժեշտ է, եթե դիմորդը գնում է զուգարան կամ ավարտում է թեստը և գնում է աշխատանքը հանձնելու», – պարզաբանել է Գամղրելիձեն:

Մասնագետը նշել է, որ քննական տարածքներում օդորակիչները կմիացվեն միայն այն դեպքում, եթե օդի ջերմաստիճանը բարձրանա մինչև 30 աստիճան:

Ըստ նրա, եթե դիմորդը քննություններից մի քանի օր առաջ որևէ շնչառական ախտանիշ չի ունեցել, իսկ քննության կենտրոնում ջերմաչափումն անցնելու ընթացքում գրանցվել է բարձր ջերմություն, ապա նա քննությունը պիտի հանձնի մեկուսացված տարածքում:

Վրաստանում 2020-ի ՄԱՔ-ը կսկսվեն հուլիսի 6-ին և կտևեն մինչև հուլիսի 25-ը: Դրամաշնորհային մրցույթը կանցկացվի հուլիսի 25-ին, իսկ մագիստրոսական քննությունները կսկսվեն օգոստոսի 1-ին և կտևեն մինչև օգոստոսի 4-ը ներառյալ: