Ախալքալաքի քաղաքապետարանի նոր նախագիծը, որը ենթադրում է ճանապարհային նոր նշանների տեղադրում և երթևեկության նոր կարգավորում քաղաքում, դժգոհությունների առիթ է դարձել: Որոշ փողոցներում տնտեսական գործնեություն ծավալող սեփականատերեր նամակով դիմել են քաղաքապետարան, որպեսզի նախագծում փոփոխություններ մտցվի: Իսկ Նալբանդյան փողոցի բնակիչները ցանկանում են, որ նախագիծն անփոփոխ մնա:

Քաղաքում երթևեկության և ճանապարհանյին նոր նշանների փոփոխությունների մասին Jnews-ի հոդվածին արձագանքում են Նալբանդյան փողոցի բնակիչները։ Նրանք ցանկանում են, որ ներկայիս նախագիծն անփոփոխ մնա կամ “արգելող նշաններ” ավելացվեն։

Նալբանդյան փողոցի բնակիչները բողոքում են.

«Ճավճավաձեից մինչև Չարենցի հատվածը Նալբանդյան փողոցի վրա, կենտրոնական դեղատան մոտակայքում, ահավոր նեղ է ճանապարհը։ Իսկ երբ երկու կողմից էլ մեքենաներ են կայանում, երթևեկելի մասում ազատ տարածք է մնում միայն մի մեքենայի համար, եթե հանդիպակաց ուղղությունով ավտոմքենա է գալիս, և, եթե չեն զիջում ճանպարհը, կռիվ է սկսվում, ձայնային ազդանշան են տալիս, գոռում, բղավում։ Մենք՝ այս հատվածի բնակիչներս, խորհուրդ ենք տալիս, և պահանջում, որ փողոցը երևեկության համար լինի միակողմանի, տեղադրվի “ձայնային ազդանշան տալն արգելված է”, “շարժիչը միացրած կայանումն արգելված է” նշաններ: Նալբանդյան 51 հասցեում 11 ավտոտնակ կա, ժողովուրդն այդտեղ է կայանում, թող տեղադրեն “կայանումն արգելված” է ճանապարհանշանները”», – ասում են բնակիչները։

Նրանց բողոքը կայանում է նաև նրանում, որ բացի ցերեկային աղմուկից, հանգիստ չունեն նաև գիշերը, քանի որ, գիշերվա ժամերին գալիս են դեղատուն ու բնակիչների պատուհանների տակ, առանց շարժիչն անջատելու կայանում են, կամ բարձր երաժշտություն են միացնում։

Ըստ բնակիչների, այսպիսի ճանապարհներ և ճանապարհային նշանները չեն համապատասխանում ո՛չ պետական, ո՛չ էլ միջազգային չափանիշներին։

Ինչպես Jnews-ը տեղեկացավ քաղաքապետարանից, այս պահի դրությամբ նախագծում որևէ փոփոխություն չի կատարվել։ Ինչպես սկզբնական ձևով էր ներկայացված, այդպես էլ մնացել է, այսինքն՝ դեռ ոչ ոքի դիմումի համաձայն փոփոխություն չի կատարվել։

Ճանապարհային նշանների փոփոխությունն ու նոր նշանների ավելացումը քաղաքում մի շարք բիզնեսմենների և բնակիչների բողոքարկման առիթ է հանդիսացել։ Օրինակ որոշ դեղատների սեփականատերեր դիմում են ներկայացրել, նախագծի մեջ փոփոխություններ կատարելու համար, իսկ բնակիչները ցանկանում են, որ ինչքան հնարավոր է շուտ տեղադրվի ճանապարհային նշանները։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի քաղաքապետրանն արդեն սկսել է ճանապարհային նոր նշանների տեղադրումը: Տվյալ աշխատանքների իրականացման տենդերը 34 600 լարիով հաղթել է «Արշակ Համոյանը»: Տենդեր-մրցույթին մասնակցել է չորս ընկերություն՝ «Գզաջվառեդինի», ՍՊԸ «Էլիտ տեքնոլոջի», ՍՊԸ «ՎԵՄ» և «Արշակ Համոյան»։ Ըստ տենդերի աշխատանքների իրականցման վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 8-ն է։

Ճանապարհային նոր նշաններ քաղաքում, նոր երթևեկություն և նոր խնդիրներ

Ազատության փողոցը դառնում է «Գլխավոր». Ախալքալաքի երթևեկության նոր կարգափոխումները

Նալբանդյան փողոցի մի մասը կլինի միակողմանի

Ախալքալաքում նոր ճանապարհային նշանները կհայտնվեն այս տարի, կսկսեն աշխատել նաև տեսախցիկները

Վիճելի ճանապարհային նշանները և նոր նախագիծը

Գայանե Ակոջյան