Ըստ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի, այսօրվանից շտապօգնության աշխատակիցների և ընտանեկան բժիշկների աշխատավարձերն ավելանում են 100 լարիով:

«Մի քանի ամիս առաջ մենք հայտարարեցինք ցանկություն` բարելավելու մեր բժիշկների վարձատրությունը, իսկ այսօրվանից շտապօգնության աշխատակիցների և ընտանեկան բժիշկների աշխատավարձերը ավելանում են 100 լարիով: Ճիշտ է, սա այն արժանի աշխատավարձը չէ, որին Դուք արժանի եք, բայց սա միայն առաջին քայլն է», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: