Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 931 դեպք:

Ապաքինվածների թիվը կազմում է 794:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2 809 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 229-ը: