Կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում դարձավ 21-րդ դարի չարիքը և մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ աշխարհին: Պարզվեց, որ այս հիվանդության պատվաստանյութը դեռևս չի հաջողվում ստեղծել և պայքարելու միակ արդյունավետ միջոցը չվարակվելն է: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ հիմնական մեխանիզմներից մեկը սոցիալական հեռավորության պահպանումն ու տանը մնալն է, թեև տունը գուցե ոչ բոլորի համար է անվտանգ միջավայր համարվում:

Արտակարգ իրավիճակում երկար ապրելը և նույն տարածքից դուրս չգալը մարդկանց մոտ առաջացնում է տարբեր հոգեբանական խնդիրներ, որոնք ունեն բազմապիսի դրսևորումներ` ինքնագնահատականի անկում, ինքնամեկուսացում, վարքային նորմերի խանգարում, ագրեսիա և այլն:

Բռնությունների ամենատարածված ձևերից մեկը ընտանեկան բռնությունն է, որն ունի գաղտնի և երկարատև բնույթ, և շատ դեպքերում դրա հետ կապված փաստերը կամ ուշ են բացահայտվում են կամ ընդհանրապես չեն բացահայտվում:

Ընտանեկան բռնությունը սահմանվում է որպես ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական բռնություն, որը կատարվել է ընտանիքի մեկ անդամի կողմից մեկ այլ անդամի նկատմամբ, ինչպես նաև ներառում է հարկադրանք և անտեսում:

«2020 թվականի առաջին եռամսյակում համաճարակի սահմանափակումների հետ միասին ընտանեկան բռնության ռիսկը ևս աճել է», — ասվում է կառավարության 2019-2020 թվականների ծրագրի իրականացման վերաբերյալ Վրաստանի վարչապետի ելույթում:

Ըստ կառավարության՝ բռնության ռիսկը աճում է, երբ հնարավոր զոհը հնարավոր բռնարարի հետ երկար ժամանակ գտնվում է նույն տարածքում: Դե իսկ կարանտինի պայմաններում մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը՝ փակ տարածքում, իսկ վատագույն դեպքերում՝ անգամ առանց կապի միջոցի:

Ինչ վերաբերում է համաճարակի ժամանակ ընտանեկան բռնության թվի աճին, հոգեբան Թեո Գուբիանուրին ասում է, որ «եթե նախապայմաններ չլինեին, ապա համաճարակը չէր հանգեցնի բռնության»:

«Իրավիճակը, որի մեջ մենք գտնվում էինք, և այն, ինչի հետ մենք բախվեցինք, այնքան վտանգավոր էր, որ մենք պետք է գործ ունենանք այն փաստի հետ, որ մարդիկ բնազդաբար խմբավորվում են. միասին ենք և կգոյատևենք, միասին ենք և միասին կգործենք: Սա լավագույն դեպքերում է, բայց երբ ոչ մի նախապայման չկա, սակայն ինչ-որ տեղ փոքր խնդիր կա, ապա դժվար կլինի խուսափել բռնությունից», — ասում է հոգեբանը:

Ըստ Թեո Գուբիանուրիի, որպես օրինակ կարող ենք ցանկացած ընտանիք վերցնել. եթե նախկինում տվյալ զույգը որևէ խնդիր ուներ, ապա այն վերածվում էր վիճաբանության, որից հետո հնարավոր էր իրավիճակը հարթվեր: Ներկայումս նման դեպքերը հաճախ վերափոխվում են ընտանեկան բռնությունների: Նման ագրեսիայի պատճառը արդեն դառնում է ընտանիքի անդամը, քանի որ նրանք երկարատև ժամանակ գտնվում են նույն տարածքում, չեն շփվում այլ մարդկանց հետ և, ինքնաբերաբար, ընտանիքի անդամը դառնում է այս ագրեսիայի զոհը:

«Ընտանեկան բռնության պատճառներից մեկը կարող է լինել շահերի բախումը, օրինա՝ ընտանիքի մեկ անդամ պետք է դուրս գա տնից, իսկ մյուսն ասում է՝ «դուրս մի՛ արի»: Դա կարող է համարվել ագրեսիայի առիթ, սակայն ընտանիքի անդամը, որը խնդրում է, որ տնից դուրս չգա, միմիայն հոգատարություն է ցուցաբերում», — ասում է Գուբիանուրին:

Վերոնշյալից ելնելով՝ ապրիլի 15-ին կարճ տեքստային հաղորդագրություն է ուղարկվել այսպես կոչված «լուռ կոճակի» մասին, որտեղ ցուցումներ են տրված, թե ինչպես օգտվել «կոճակից», որն էլ օգնում է արագ հաղորդագրություն ուղարկել օպերատորին: Այս գործողությունից հետո 3000-ից ավելի բաժանորդ ներբեռնել է նաև «112» հավելվածը և ծառայությունից օգտվողների թիվն ավելացել է:

Եթե դուք ընտանեկան բռնության զոհ եք կամ տեղեկություններ ունեք ընտանեկան բռնության դեպքերի մասին, կապվեք համապատասխան մարմինների հետ. «112» -ը արտակարգ իրավիճակների համարն է կամ օգտագործեք 112 բջջային հավելվածը, ինչպես նաև գործում է քաղաքացիների համար խորհրդատվության թեժ գիծ՝ 116 006:

Նյութը պատրաստված է «Ֆրեյա միություն» ՀԿ-ի կողմից՝ «COVID-19-ի ֆոնին Մառնեուլիում բնակվող, ինքնամեկուսացման մեջ գտնվող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ռիսկերի նվազեցումը/կանխարգելումը» նախագծի շրջանակներում՝ «Վրաստանում կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Աննա Թանդարյան