Եվրամիությունը համաձայնեցրել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիների համար Շենգենյան գոտին կբացի իր սահմանները: Այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդում դիվանագիտական ​​աղբյուրը:

15 պետություններից բաղկացած ցուցակը պետք է պաշտոնապես հայտարարվի հուլիսի 1-ին: Ըստ առկա տեղեկությունների՝ այն նախատեսում է Վրաստանը, Չեռնոգորիան, Սերբիան, Կանադան, Ուրուգվայը, Ալժիրը, Թունիսը, Մարոկկոն, Ռուանդան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը և Չինաստանը: Հարկ է ավելացնել, որ այդ երկրներն էլ, իրենց հերթին, նույնպես պետք է համաձայնեն բացել իրենց սահմանները ԵՄ երկրների բնակիչների համար:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Բրազիլիան չեն հայտնվել ԵՄ վերջնական ցուցակում: