Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ԲՈՒՀ ընդունվելու համար պետք է հանձնեն միայն Ընդհանուր ունակությունների (տրամաբանություն) քննությունը: 2020 թվականի դիմորդները կկարողանան քննությունը հանձնել հուլիսի 20-21-ը:

Այս տարի ավելի քան 55 հազար դիմորդ և ուսանող կմասնակցեն միասնական ազգային քննություններին: Ինչ վերաբերում է մագիստրոսական քննություններին, ապա դրանք կսկսվեն օգոստոսի 1-ից և կտևեն մինչև օգոստոսի 4-ը ներառյալ:

Դիմորդները, դրամաշնորհային մրցույթի մասնակիցները և մագիստրոսի ծրագրի թեկնածուները կարող են արդեն տպել քննական քարտերը՝ online.naec.ge կայքում:

Միասնական ազգային քննությունների 2020-ի ժամանակացույցը

Հուլիսի 6-11 (առաջին քննաշրջան)՝ վրաց լեզու և գրականություն

Հուլիսի 6 (առաջին քննաշրջան)՝ օսերեն

Հուլիսի 12 (առաջին և երկրորդ քննաշրջաններ)՝ պատմություն

Հուլիսի 13 (առաջին և երկրորդ քննաշրջաններ)՝ պատմություն

Հուլիսի 14 (առաջին քննաշրջան)՝ մաթեմատիկա

Հուլիսի 15 (առաջին քննաշրջան)՝ մաթեմատիկա

Հուլիսի 16 (առաջին քննաշրջան)՝ կենսաբանություն

Հուլիսի 17 (առաջին քննաշրջան)՝ ռուսաց լեզու

Հուլիսի 17 (առաջին և երկրորդ քննաշրջաններ)՝ անգլերեն

Հուլիսի 17 (երկրորդ քննաշրջան)՝ ֆրանսերեն

Հուլիսի 18 (առաջին քննաշրջան)՝ ռուսաց լեզու

Հուլիսի 18 (առաջին և երկրորդ քննաշրջաններ)՝ անգլերեն

Հուլիսի 19 (առաջին քննաշրջան)՝ գերմաներեն

Հուլիսի 19 (առաջին և երկրորդ քննաշրջաններ)՝ անգլերեն

Հուլիսի 20 (առաջին և երկրորդ քննաշրջաններ)՝ ընդհանուր ունակություններ

Հուլիսի 21 (առաջին քննաշրջան)՝ ընդհանուր ունակություններ

Հուլիսի 21 (առաջին քննաշրջան)՝ գրականություն

Հուլիսի 22 (առաջին քննաշրջան)՝ ֆիզիկա

Հուլիսի 22 (առաջին քննաշրջան)՝ Կերպարվեստ և կիրառական արվեստ

Հուլիսի 23 (առաջին քննաշրջան)՝ աշխարհագրություն

Հուլիսի 24 (առաջին քննաշրջան)՝ քիմիա

Հուլիսի 25 (առաջին քննաշրջան)՝ քաղաքացիական կրթություն:

Քննական կենտրոն մտնելուց առաջ բոլոր դիմորդները պետք է ջերմաչափում անցնեն: