Ջավախքցի դիմորդները, ովքեր Հայաստանում պետք է մասնակցեն ընդունելության ազգային միասնական քննություններին, կարող են վրաց-հայկական սահմանը հատել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով, հուլիսի 1-ից՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Վրաստանի համատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ ԲՈՒՀ-եր դիմած դիմորդները ս.թ. հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-ից 8-ը մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է):

«Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք»,- նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Համաձայն ՀՀ Պարետի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։

Սակայն Վրաստան վերադառնալիս դիմորդները կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապահովելու Վրաստանի քաղաքացի շուրջ 70 դիմորդների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից

Ջավախքցի դիմորդը կարող է օնլայն քննություն հանձնել միայն Հայ-Ռուսական համալսարանում

Ջավախքից 69 դիմորդի թույլատրվում է Հայաստանում մասնակցել միասնական քննություններին

«Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից» վերտառությամբ հոդվածում Jnews-ը գրել էր, որ Ջավախքի դիմորդները դիմում են Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել ազգային միասնական քննություններին: Քանի որ, կորոնավարակով պայմանավորված փակ է հայ-վրացական միջպետական սահմանը և չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին: