Հունիսի 25-ից 28-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղում կայացավ ֆուտբոլային հուշամրցաշար` նվիրված Ռուբեն Մարաբյանի հիշատակին: Առաջին տեղը գրավեց Իխտիլա գյուղի թիմը:

Ֆուտբոլային մրցաշարին, որը կազմակերպել էին Օլավերդ գյուղի երիտասարդները, մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի 22 գյուղերի թիմեր: Մրցաշարը նվիրված էր գյուղի շարքային բնակիչ Ռուբեն Մարաբյանի հիշատակին, որի որդին ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել միջոցառման կազմակերպման գործում:

3

Եզրափակչում խաղացին Իխտիլա և Գոման գյուղերի թիմերը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, իսկ տուգանայինի ավարտից հետո հաղթեց Իխտիլա գյուղի թիմը:

1

Պատվավոր առաջին տեղը գրավեց Իխտիլա գյուղի թիմը, իսկ երկրորդ տեղը՝ Գոման գյուղի թիմը:

2

Երրորդ և չորրորդ տեղերը իրար միջև կիսեցին Արագվա և Օլավերդ գյուղերի թիմերը: Մրցաշարի ավարտին ֆուտբոլիստները պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով: