Ախալցիխեում, այսօր՝ հունիսի 27-ին, օձը խայթել է 55-ամյա տղամարդու ձեռքը: Նա հրաժարվում է Թբիլիսիի մասնագիտացված կլինիկայում բուժումնառությունից:

Ներկայումս տղամարդը գտնվում է Ախալցիխեի ուղղորդիչ հիվանդանոցում:

«Վիճակը համեմատաբար կայուն է, բայց ավելի լավ է նրան տեղափոխել Թբիլիսի, քանի որ անհրաժեշտ է թունավոր նյութերը հսկողության տակ պահել: Սակայն, հիվանդը հրաժարվում է մեկնել Թբիլիսի: Մենք պայմանավորվել էինք կլինիկայի հետ, բայց նա հրաժարական գրեց », – ասաց կլինիկայի վիրաբույժ Գենադի Խատիձեն:

Վերջինիս խոսքով, դեռ հայտնի չէ սողունը թունավոր է, թե ոչ:

Ինչպես ասում է 55-ամյա տղամարդը, նա գետում ձեռքերը լվանալիս է եղել, ու այդ ժամանակ օձը խայթել է նրա ձախ դաստակը:

Աղբյուրը՝ Nor.ge