Միասնական ազգային քննությունները Վրաստանում կսկսվեն հուլիսի 6-ին և կտևեն մինչև հուլիսի 25-ը: Այս տարվա ՄԱՔ-ին կմասնակցեն ավելի քան 55 հազար դիմորդներ և ուսանողներ: Ինչ վերաբերում է մագիստրոսական քննություններին, ապա դրանք կսկսվեն օգոստոսի 1-ից և կտևեն մինչև օգոստոսի 4-ը ներառյալ:

Դիմորդները, դրամաշնորհային մրցույթի մասնակիցները և մագիստրատուրայի թեկնածուները հունիսի 27-ի ժամը 12:00-ից կկարողանան տպել քննական քարտերը:

Քննական քարտերը տպելու համար հարկավոր է մուտգ գործել online.naec.ge կայք, այնուհետև՝ Ձեր անձնական էջ:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից մասնակիցներին խնդրում են ուշադիր կարդալ քարտում տրամադրված տեղեկատվությունը և այնպայման հաշվի առնել, որ քննության ավարտից հետո գրանցվելու համար փորձարկման ժամանակ այլևս չի թույլատրվում:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հանձնարարակաների համաձայն՝ դիմորդներին ու դիտորդներին կթույլատրվի գտնվել միայն քննական տարածքի 50 տոկոս մակերեսում: Յուրաքանչյուր քննական կենտրոնի տեղամասում կթույլատրվի միայն 10 դիմորդ: Բոլոր սեղանները հագեցած կլինեն հատուկ պաշտպանիչ թափանցիկ վահանով, շարքերի միջև հեռավորությունը կլինի երկու մետր, իսկ սեղանների միջև հեռավորությունը՝ մեկ մետր:

Դիմորդին կառաջարկվի դիմակ կամ նա քննության կարող է ներկայանալ սեփական դիմակով: Դիմորդները մինչ կենտրոնի տարածք մտնելը կջերմաչափվեն:

Քննության անցկացման վայրում դիմորդները պետք է մաքսիմալ պաշտպանեն կանոնները՝ մշտապես դիմակ կրեն, չխախտեն սոցիալական հեռավորությունը և ձեռքերն ախտահանեն համապատասխան հրանագի դեպքում, ինչպես նաև դիմորդն իր մոտ պետք է ունենա անձը հաստատող վկայական և քննական քարտ:

Ինչպես միշտ, ցանկության դեպքում դիմորդը կարող է վերցնել պլաստմասե շշով ջուր և գելային սև թանաքով գրիչ:

Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ նորամուծությունները վերաբերում են միայն քննությանը ներկայանալու և կենտրոն մուտք գործելու, ինչպես նաև վարվելակերպի կանոններին և ոչ՝ դրա ձևաչափին կամ բովանդակությանը:

Ինչպես նախորդ տարիներին, քննական կենտրոնները բաց կլինեն Թբիլիսիում, Ռուսթավիում, Գորիում, Ախալցիխեում, Թելավիում, Քութայիսիում, Բաթումիում, Խուլոյում, Զուգդիդիում, Փոթիում, Օզուրգեթիում:

Քննության կենտրոններում մոբիլիզացված կլինեն շտապօգնության բրիգադները և պարեկային ոստիկանությունը: Քննության գործընթացը տեսագրվելու է տեսախցիկների միջոցով:

Հիշեցնենք, որ ուսանող դառնալու համար պետք է հանձնել պարտադիր երեք քննություն` վրաց լեզու և գրականություն, օտար լեզու և մեկ առարկա ըստ Ձեր ընտրության` գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, տեսողական և կիրառական արվեստ կամ քաղաքացիական կրթություն: