Ջավախահայ դիմորդները նախօրոք պետք է վրաց-հայկական սահմանը հատելու օրվա մասին տեղեկություն ներկայացնեն, իսկ Հայաստանից վերադառնալուց հետո 14 օր ինքնամեկուսացվեն: Ընդգծենք, որ թվով 69 ջավախքցի դիմորդի հնարավորություն է տրվում հուլիսի 2-ից 8-ը Հայաստանում մասնակցել ընդունելության ազգային միասնական քննություններին:

Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապահովելու Վրաստանի քաղաքացի շուրջ 70 դիմորդների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Մինչև հունիսի 15-ն առցանց դիմումներ ներկայացրած դիմորդները Հայաստանի պարետի թույլտվությամբ կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման:

Սակայն Վրաստան վերադառնալիս պարտադիր դիմորդները պետք է ինքնամեկուսացվեն՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:

Ջավախքցի դիմորդները պետք է շտապ տեղեկացնեն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին.

– Վրաստան և Հայաստան սահմանակետի անցում՝ օր, ամիս
– Հայաստան և Վրաստան սահմանակետի անցում՝ օր, ամիս

Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել info@atc.am էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար կարող են կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) և Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518, էլ. հասցե՝ terez777@gmail.com) հետ:

Jnews-ն օրեր առաջ «Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որում նշված էր, որ Ջավախքի դիմորդները դիմում են Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել ազգային միասնական քննություններին: Քանի որ, կորոնավարակով պայմանավորված փակ է հայ-վրացական միջպետական սահմանը և չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին:

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից

Ջավախքցի դիմորդը կարող է օնլայն քննություն հանձնել միայն Հայ-Ռուսական համալսարանում

Ջավախքից 69 դիմորդի թույլատրվում է Հայաստանում մասնակցել միասնական քննություններին