Հունիսի 24-ի դրությամբ, առողջապահության նախարարության կայքէջում գրանցված 149 747 ինքնազբաղված անձանցից 300 լարի փոխհատուցում է ստացել շուրջ 93 867 մարդ: Ընդհանուր փոխանցվել է 28 160 000 լարի:

Աշխատանքի աջակցության պետական գործակալության լրատվությամբ, 200-ական լարի փոխհատուցում է փոխանցվել շուրջ 90 775 մարդու, ովքեր տուժել են համավարակի պատճառով: Փոխանցված գումարը կազմում է 18 151 000 լարի:

Նշենք, որ գումաների փոխանցման գործընթացը շարունակվում է, և աստիճանաբար մարդիկ ստանում են փոխհատուցումը:

«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժածների համար Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնված փոխհատուցում ստացող անձանց գրանցումն սկսվել էր մայիսի 15-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը: Փոխհատուցում ստացողների գրանցումն իրականցվում է առողջապահության նախարարության «https://www.moh.gov.ge/» կայքէջում:

Դիմումները քննարկում է աշխատողների աջակցության պետական գործակալությունում գործող աշխատանքային խումբը և որոշումը կայացնում է առողջապահության նախարարի հրամանագրով ստեղծված միջգրատեսչական հանձնաժողովը»,- նշված է աշխատանքի աջակցության գործակալության տեղեկության մեջ: