Այսօր, հունիսի 24-ին Ախալցիխե-Ախալքալաք ավտոճանապարհին երթևեկությունն ազատ կլինի որոշ սահմանափակումներով: Այս մասին նշված է Վրաստանի Տարածարջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տարածած հայտարարության մեջ:

Միջպետական նշանակության Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի 43-66 կմ հատվածում նախատեսված է ժայռերից քարաբեկորների հեռացման աշխատանքներ կատարել:

Այդ պատճառով նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կգործի 20 րոպեանոց ընդմիջումներով: Քարահեռացման աշխատանքները, որոնք արդեն երեք է օր է իրականացվում է, վերահսկվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության կողմից: