Ախալքալաքից մինչև Արագվա գյուղ տանող ասֆալտապատ ճանապարհը գտնվում է քարուքանդ վիճակում, մեքենաները դժվարությամբ են երթևեկում տվյալ ճանապարհով: Այսօր մեկնարկել է ճանապարհի փոսային նորոգման աշխատնքերը:

Ամիսներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող Ախալքալաք-Բակուրիանի մայրուղին ոչ մեկի ուշադրության կենտոնում չէր, բացի վարորդներից։ Այսօր առավոտվանից սկսվել են փոսային վերանորոգման աշխատանքները։ Փոսային աշխատանքներ են իրականացվում միայն Ախալքալաք – Արագվա ճանապարահատվածում:

«Ճանապահն այնպիսի վիճակում է, որ մեքենաները քանդվում են։ Ճանապարհին տեսնում եք մեքենայի յուղը թափված, խփում են տակը, ինչ անեն։ Հետո էլ տեխզննում են պահանջում, սա երկի՞ր է։ Ընտրություններից առաջ ամեն ինչ խոստանում են, հետո մոռանում»,- ասում են վարորդները։

Վարորդներից մեկն էլ ասում է, որ վարորդական իրավունքի քննությունն ավելի հեշտ է, ու առանց անհանգստանալու կարելի է հանձնել, քան այս ճանապարհով երթևեկելը։

«Յուրաքանչյուրս ցանկանում ենք չքանդված ճանապարով երթևեկել, անընդհատ այս ճանապարհին վթարային իրավիճակ է լինում», – ավելացնում է մեկ այլ վարորդ։

Այսօր ճանապարահի այդ հատվածը սկսել են քանդել, որպեսզի փոսային վերանորոգման աշխատանքներ իրականացնեն։

«Որ տեսա քանդել են վերանորոգելու համար, աչքերիս լույս եկավ», – ծիծաղելով ասում է մի վարորդ։

Ախալքալաք – Բակուրիանի ճանապարհի փոսային վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը։

«Ճանապարհային վարչության կողմից նշված փոսերի նորոգման աշխատանքներ է իրականացվում։ Աշխատանքները կիրականացվեն մինչև Արագվա գյուղ, ճանապարհի այն հատվածներում, որտեղ փոսեր կան, այսինքն իրականացվում է փոսային վերանորոգման աշխատանքներ», – ասաց ընկերության գործադիր տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն։

posayin ashxatanqner