Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 9 միլիոնի սահմանը: Համապատասխան տվյալները հրապարակում է «worldometers»-ը:

Ըստ նույն տվյալների, աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 470 703-ի, իսկ այս վիրուսից մինչ օրս ապաքինվել է 4 838 359 մարդ:

ԱՄՆ-ն և Բրազիլիան առաջատարն են վարակակիրների և կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց թվով: ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 356 657 դեպք, մահացել է 122 247 մարդ: Բրազիլիայում վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը, որտեղ 50 659 մարդ մահացել է COVID-19-ից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախօրեին հաղորդել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 183 000 դեպք, որոնցից ավելի քան 60%-ը գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: