Հունիսի 21–ին Հայաստանի դատարանը հրաժարվել է բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի և երկրի խոշորագույն գործարարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է երեք քրեական գործերով։ Դրանցից երկուսը վերաբերում են նրան պատկանող ընկերությունների առևտրային գործունեությանը։ Բացի այդ, Ծառուկյանը մեղադրվում է նրա համար, որ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «խումբ է ստեղծել և ղեկավարել», որն ընտրակաշառք է բաժանել ընտրողներին։

Գագիկ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, համարում է այն ապօրինի «սարքված» գործ և իր նկատմամբ քաղաքական հետապնդում կառավարության հրաժարականի պահանջի պատճառով։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ընդդիմադիր պատգամավորին Հայաստանում զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

Հայաստանում ԱԱԾ-ն հարցաքննում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին