Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Խորհրդարանի 142 անդամ անցել է գրանցում, որից 136-ը կողմ է քվեարկել ընտրական համակարգը փոփոխելու մասին օրենքի նախագծին: 5 պատգամավոր դեմ է քվեարկել:

Ըստ փոփոխությունների նախագծի՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրահամակարգի համաձայն (120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական)՝ 1% ընտրաշեմով: Բացի այդ, եթե որևէ կուսակցություն ստանա ավելի քան 40,54% աջակցություն՝ համամասնական ընտրակարգով 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա նա ինքնուրույն չի կարողանա կառավարություն ձևավորել:

Ինչ վերաբերում է մանդատներին, ապա դրանք բաշխվելու են ամենախոշոր մնացած կուսակցությունների և ընտրական բլոկների միջև:

2020 թվականի խորհրդարանական ընտրություններում Վրաստանում կլինեն 30 միամանդատ մեծամասնական ընտրատարածք:

Թբիլիսիում մեծամասնական ընտրատարածքները կբաժանվեն հետևյալ կերպ՝ Մթածմինդա և Կրծանիսի շրջաններ, Վակեի շրջան, Սաբուրթալոյի շրջան, Իսանիի շրջան, Սամգորիի շրջան, Դիդուբե-Չուղուրեթիի շրջան, Գլդանիի շրջան և Նաձալադևիի շրջան:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա ընտրաշրջանների բաշխումը հետևյալն է.

Կախեթի՝ 2 ընտրաշրջան, Քվեմո-Քարթլի՝ 3 ընտրաշրջան, Շիդա-Քարթլի՝ 2 ընտրաշրջան, Մցխեթա Մթիանեթի՝ 1 ընտրաշրջան, Սամցխե-Ջավախեթի՝ 2 ընտրաշրջան, Գուրիա՝ 1 ընտրաշրջան, Սամեգրելո՝ 3 ընտրաշրջան, Ռաճա-Լեչխումի-Սվանեթի՝ 1 ընտրաշրջան, Իմերեթի՝ 4 ընտրաշրջան: