Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի ութ նոր դեպքից երկուսը կապված են արդեն վարակված անձանց հետ, իսկ մնացած վեցը ներմուծված են:

Ինչպես հայտնել է Ամիրան Գամղրելիձեն, վարակվածներից մեկը անչափահաս է:

«Նոր հիվանդների կլինիկական վիճակը բավարար է: Բոլոր նոր դեպքերի վարակման աղբյուրը հաստատված է: Այսօրվա դրությամբ երկրում կա 906 հաստատված դեպք: Այսօր հաստատվել է ևս 8 դեպք, որտեղից երկուսը կապված են արդեն վարակված անձանց հետ, իսկ մնացած վեցը ներմուծված են:

Կրկին կոչ ենք անում քաղաքացիներին հետևել առողջապահության ոլորտի հանձնարարականները` պաշտպանել անձնական և հասարակական հիգիենան, կրել դիմակներ, խուսափել մեծ հավաքներից և պահպանել սոցիալական հեռավարություն: Այն փաստը, որ մենք ամեն օր ունենում ենք մեկ երկու դեպք, դա չի տալիս հանգիստ մնալու հիմք», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք, երեք հիվանդ ապաքինվել է: