Ղաուրմա գյուղի վարակված բնակչի ընտանիքի անդամների մոտ COVID-19 թեստը բացասական արդյունք է տվել: Այս մասին Jnews-ին հայտնել են ՀԱԿ-ից:

Թեստերն անց են կացվել երեկ, իսկ այսօր հայտնի են դարձել արդյունքները: Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, կորոնավիրուս չի հայտնաբերվել վարակվածի բոլոր 4 հարազատների մոտ: Նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, և շուտով կլինեն տանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղաուրմայի 44-ամյա բնակչի ընտանիքի անդամները տեղափոխվել էին կարանտինային գոտի՝ վարակի առկայությունը ստուգելու նպատակով:

Կորոնավիրուսով վարակվածի ընտանիքի անդամներին տեղափոխում են կարանտինային գոտի