Վրաստանի կառավարությունը, գյուղատնտեսական ոլորտին օգնության շրջանակներում, որոշել է մարել հողի ոռոգման ծառայության պարտքերը: Ախալքալաքի մունիցիպալիտետում 8555 լարիի չափով կփակվի 143 բաժանորդի հողերի ոռոգման ծառայության պարտքերը: Բաժանորդների պարտքերը կմարվեն 2015 թվականից մինչև 2019 թվականը:

2020 թ.-ին կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Վրաստանում հողի ոռոգումը կիրականացվի անվճար: Գյուղնախարարության տվյալներով, պետությունը ընդհանուր առմամբ մոտ 8 միլիոն լարիի չափով ներելու է պարտքերը (մոտավորապես 2,5 միլիոն դոլար), որը կուտակվել է 2012-ից մինչև 2019 թվականը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում մի սեզոնին ոռոգման ծառայությունը 1 հեկտարի համար արժե 75 լարի:

ՍՊԸ «Վրաստանի միավորված ոռոգման համակարգը» հիմնվել է 2013 թվականին, որը զբաղվում է պետական ոռոգման համակարգերի վերականգնումով, որոնք գոյություն ունեին խորհրդային տարիներին և ոչնչացվել էին 90-ականներին:

Ներկայումս Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է ոռոգման 7 համակարգ.

1. Լոմատուրցխի ոռոգման համակարգը (ինքնահոս)՝ սպասարկում է Ալաթուման, Կաջո, Ղադոլար, Լոմատուրցխ, Տուրցխ, Կոթելիա, Խանդո գյուղերը,

2. Կոթելիայի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Կոթելիա գյուղին և միանում է Լոմատուրցխի համակարգին,

3. Զակի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Զակ, Կոթելիա, Արագվա, Օրջա, Խանդո գյուղերը և միանում է Լոմատուրցխի ոռոգման համակարգին,

4. Ալմալի-Մուրջախեթ ոռոգման համակարգը (մեխանիկական և ինքնահոս)` սպասարկում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղին, Խոսպիոյին, Մուրջախեթին, Վաչիանին, Չամդուրային, Կիրովականին, Կուլիկամին և Կարտիկամին,

5. Հոկամի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Հոկամ, Քարսեփ, Գոգաշեն, Ափնյա գյուղերը,

6. Դիլիսկա – Պտնա – Չունչխայի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Դիլիսկա, Պտնա, Չունչխա գյուղերին,

7. Զրեսի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Դիլիսկա, Չամդուրա, Կիրովական, Գումբուրդո, Վաչիան գյուղերին:

Ոռոգման վերջին երկու համակարգերում այժմ տարվում են վերականգնողական աշխատանքներ: Ըստ Սամցխե-Ջավախքի ՍՊԸ «Վրաստանի միավորված ոռոգման համակարգի» սպասարկման կենտորնի, կազմակերպությունն ամեն տարի ոռոգման համակարգերի բոլոր գծերի վրա իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: