Այսօր, հունիսի 16-ին Հայաստանի խորհրդարանը 87 ձայներով զրկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից` թույլ տալով հարուցված քրեական գործում վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ: Փակ-գաղտնի քվարկությանը մասնակցել էր միայն խորհրդարանական մեծամասնությունը:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում չի ընդունել իրեն մեղսագրվող ընտրակաշառք բաժանելու մեղադրանքը` այն որակելով շինծու: Ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը մեկնել է Ազգային անվտանգության ծառայություն` հարցաննության:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել երկրորդ միջնորդությունը` համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն:

Փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ 132 պատգամավորներից մասնակցել է 87-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել:

Նման պայմաններում արդեն կարող է Գագիկ Ծառուկյանը քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ: Վարույթ իրականացնող մարմինը կարող է մեղադրանք առաջադրել վերջինիս և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: