Երկու օր տևած աշխատանքի արդյունքում Աբաստումանի հանգստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հրդեհն ամբողջովին չեզոքացված է: Այս մասին հաղորդում են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից:

«Դեպքի վայրում ստեղծված շտապ օգնության շտաբի աշխատանքը դադարեցվում է: Դիտարկման նպատակով ծառայության աշխատակիցները մնում են տեղում», – հաղորդել են գործակալությունից:

Հունիսի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, սոճու անտառներում հրդեհի բռնկման մասին տեղեկատվությունը հաղորդվել էր հանրային անվտանգության վերահսկման կենտրոնին՝ «112»-ին:

Տեղում մոբիլիզացված է եղել 65 հրշեջ-փրկարար: Աբասթումանիում հրշեջ ջոկատները ներգրավվել են ոչ միայն Սամցխե-Ջավախքից, այլև հարևան Քվեմո-Քարթլիի շրջանից: Աշխատանքներին միացել են նաև սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռներ: Նախօրեին նրանք 13 թռիչք էին իրականացրել՝ կրակի օջախների վրա լցնելով 26 տոննա ջուր:

Արդեն երեկ երեկոյան հրդեհը տեղայնացված էր: Ամբողջ գիշերվա ընթացքում 25 հրշեջներ մնացել են անտառում: Միևնույն ժամանակ, ուղղաթիռների դիտանցումը անօդաչուների օգնությամբ անդադար կերպով շարունակվում է:

Հարկ է նշել, որ 2017-ի օգոստոսին Աբասթումանիի մերձակայքում գտնվող անտառում լայնածավալ հրդեհ էր բռնկվել: Այդ ժամանակ ավելի քան 1,5 հազար հրշեջ և անտառապահ երեք օր պայքարում էր կրակի դեմ: Հրդեհը մարել հնարավոր է եղել միայն այն բանից հետո, երբ աշխատանքներին միացել է ավիացիան՝ Թուրքիայից, Ուկրաինայից և Ադրբեջանից: