Հունիսի 15-ին Վրաստանում այցելուների համար կբացվի բոլոր բնական հուշարձանները, արգելոցները և ազգային պարկերը: Այս մասին ասված է Պաշտպանված տարածքների գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, երկուշաբթի այցերի կենտրոնները կվերսկսեն աշխատանքը՝ սպասարկելով զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են այցելել այս կամ այլ պաշտպանված տարածք:

Այցելուներից կպահանջվի պահպանել անվտանգության միջոցները և որոշակի սահմանափակումներ, որոնք սահմանված են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

– Փակ տարածքներում և նույնիսկ քարանձավներում անհրաժեշտ կլինի բժշկական դիմակ կրել: Քաղաքացիներին հորդորում են հետևել, որ այն ճիշտ կրեն և փակեն ոչ միայն բերանը, այլև քիթը:

– Այցելուների կենտրոններում միաժամանակ թույլատրվում է գտնվել ոչ ավելի, քան հինգ այցելու:

– Համոզվել, որ 2 մետր անվտանգ հեռավորությունը պահպանվում է՝ նույնիսկ դրսում:

-Տոմսերը առաջարկվում է ձեռք բերել առցանց այս կայքում:

Բացի հատուկ կանոններից, կան նաև ընդհանուր հանձնարարականներ անձնակազմի և այցելուների համար: Քաղաքացիներին հիշեցնում են, որ հաճախ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը և մշակել ախտահանիչ միջոցներով, ծածկել քիթը և բերանը, երբ փռշտում կամ հազում եք, փորձել ավելորդ անգամ չդիպչել դեմքին, խուսափել սերտ կապից այն մարդկանց հետ, ովքեր հազում են և փռշտում, հրաժարվել էքսկուրսիաներից` վատառողջ լինելու դեպքում:

2019 թվականին ավելի քան 1 միլիոն այցելու է այցելել Վրաստանի պաշտպանված տարածքներ: Առավել հանրաճանաչ են Կազբեգիի ազգային պարկը, Մարտվիլի կիրճը և Պրոմեթևսի քարանձավները:

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով դեռ մարտին Վրաստանի բոլոր թանգարանային հաստատությունները և արգելոցները դադարեցրել էին իրենց աշխատանքը: Քանի որ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է, կարանտինային սահմանափակումների մեծ մասը դադարել է գործել մայիսի վերջին: Իշխանությունները հունիսի 15-ը հայտարարեցին որպես տեղական տուրիզմի պաշտոնական մեկնարկի ամսաթիվ: Հուլիսի 1-ից Վրաստանը կբացի իր սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար: