Հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը և Վրաստանի խորհրդարանի ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդին ազատ են արձակվել 20 000-ական լարի գրավի դիմաց:

Հունիսի 12-ին, Ախալցիխեի շրջանային դատարանը փոխել է խափանման միջոցը՝ «մարտի 26-ին Ախալքալաքի կենտրոնում փոխհրաձգության» գործում ներգրավված անձանց՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանի և Հենզել Մկոյանի եղբորորդու՝ Արմեն Մկոյանի նկատմամբ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:

Հիշեցնենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:

Պետրոսյանը և Մկոյանը մեղադրվում են հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ:

Մարտի 31-ին Ախալցիխեի շրջանային դատարանում կայացել էր Սամվել Պետրոսյանի և Արմեն Մկոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու դատական նիստը: Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել ազատազրկումը:

Մայիսի 5-ին Արմեն Մկոյանի դատապաշտպանը դիմել էր դատարան, որպեսզի փոխեին նրա խափանման միջոցը, սակայն դատարանի որոշումը մնացել էր անփոփոխ։

Այս թեմայի շուրջ նյութերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորև նշված հղումներով.

Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ

Կրակոցներ Ախալքալաքում. Հետաքննություն է ընթանում «բռնություն» և «անօրինական զենքի կրում» հոդվածներով

Աղմկոտ կրակոցների գործով Ախալքալաքում երկու անձ է ձերբակալվել

Տեղացիներ. Ախալքալաքում ընդհարումը տեղի է ունեցել Պետրոսյանների և Մկոյանների միջև

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Սամվել Պետրոսյանին և Ա. Մկոյանին

Կադրեր Պետրոսյանի և Մկոյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից (Video)

Հրապարակվել են նոր կադրեր Մկոյանի և Պետրոսյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից

Սամվել Պետրոսյանի և Ա. Մկոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

«Ազգային շարժման» ներկայացուցիչը պահանջում է, որ Հենզել Մկոյանը պատասխանատվություն կրի

Իրմա Ինաշվիլի. «Սամվել Պետրոսյանի ձերբակալությունն ակնհայտ անարդարություն է»

Մկոյանը պահանջում է Պետրոսյանին մեղադրել «սպանության փորձ» կատարելու մեջ

«Վրացական երազանքը» չի պատրաստվում Մկոյանին զրկել անձեռնամխելիությունից

Պետրոսյան vs Մկոյան. Փոխհրաձգությունից մինչև ստորագրահավաքի պայքար

Ստորագրահավաք՝ Հենզել Մկոյանին պատգամավորական մանդատից զրկելու համար