Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 7 595 646, մահացել՝ 423 811, առողջացել է 3 841 331 մարդ: Այս տվյալները հրապարակել է worldometers-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ վարակի հաստատված դեպքերի ամենամեծ թիվը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, երկրում ավելի քան 2 մլն վարակակիր կա, որից մահացել է 116 000 մարդ, ապաքինվել է 816 086 պացիենտ:

Երկրորդը Բրազիլիան է, որտեղ, ըստ վեջին տվյալների՝ 805649 մարդ վարակված է, իսկ 41 058-ը մահացել է, ապաքինվել է 396 692 պացիենտ:

Վարակվածների թվով երրորդը ՌԴ-ն է, այնտեղ 500 000-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 6 532 մարդ, ապաքինվել՝ 261 150-ը։

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 15,281-ի:

Վրաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը 837-ն են: