Հայտնի է Միասնական ազգային քննությունների և դրամաշնորհային մրցույթի ժամանակացույցը։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից հրապարակած տեղեկատվության համաձայն՝ վրաց լեզվի և գրականության քննությունը կանցկացվի հուլիսի 6-ին և 11-ին: Պատմության առաջին և երկրորդ քննաշրջանները տեղի կունենան հուլիսի 12-ին և 13-ին:

Մաթեմատիկայի քննությունը կանցկացվի հուլիսի 14-ին և 15-ին, իսկ կենսաբանության և ռուսաց լեզվի քննությունները՝ հուլիսի 16-ին:

Անգլերենի քննությունը կանցկացվի երկու քննաշրջանով` հուլիսի 17-ին, իսկ ֆրանսերենի քննությունը` նույն օրը, երկրորդ քննաշրջանի ընթացքում:

Հուլիսի 18-ին դիմորդները նաև քննություն կհանձնեն ռուսաց լեզվից: Նույն օրը կանցկացվի անգլերեն լեզվի առաջին և երկրորդ քննաշրջանը:

Հուլիսի 19-ին մեկ քննաշրջանով կանցկացվի գերմաներենի քննությունը, ինչպես նաև երկու քննաշրջանով՝ անգլերենի քննությունը:

Ընդհանուր ունակությունների երկու քննաշրջանները կանցկացվեն հուլիսի 20-ին, իսկ ընդհանուր ունակությունների և գրականության քննությունները կանցկացվեն հուլիսի 21-ին:

Հուլիսի 22-ին կանցկացվի քննությունը ֆիզիկայից, ինչպես նաև կիրառական արվեստի քննությունը:

Հուլիսի 23-ին՝ աշխարհագրության քննությունը, հուլիսի 24-ին` քիմիայի, իսկ հուլիսի 25-ին` քաղաքացիական կրթության քննությունը և ուսանողների դրամաշնորհային մրցույթը:

Ինչ վերաբերում է 2020-ի Ընդհանուր մագիստրոսական քննությունների ժամանակացույցին, ապա առաջին քննաշրջանը ընթերցածի ըմբռնումն է, վերլուծական գրավոր աշխատանքը կանցկացվի օգոստոսի 1-ին։

Առաջին քննաշրջանը` տրամաբանական դատողություն, քանակական դատողություն` օգոստոսի 2-ին։

Առաջին և երկրորդ քննաշրջանը՝ ընթերցածի ըմբռնումը, վերլուծական գրավոր աշխատանքը՝ օգոստոսի 3-ին։

Առաջին և երկրորդ քննաշրջանը՝ տրամաբանական դատողություն, քանակական դատողություն՝ օգոստոսի 4-ին: