Սպասարկման կենտրոնն սկսել է Ախալքալաք քաղաքի կանաչապատման աշխատանքները։

Այս տարի կանաչապատման համար նախատեսված ընդհանուր գումարը՝ 4800 լարի է, որից՝ 800 լարին հատկացված է ծառատունկի, իսկ 4000 լարին ծաղկապատման համար։

Ընդհանուր գումարից ծառատունկի համար արդեն ծախսվել է 530 լարի, իսկ ծաղիկներ գնելու համար՝ 631,80 լարի։

Ընդանուր առմամբ տնկվել է 700 ծաղիկ և 50 ծառ։

tsaghikner

Ծաղիկներ են ցանվել և տնկվել քաղաքի կենտրոնական Խաս Բախչա այգում, քաղաքապետարաի դիմացի ծաղկամանների մեջ և Ապրիլի 9-ի այգում։

tsaghikner1

Ծառատունկ է իրականացվել Աղմաշենեբելի փողոցի վրա գտնվող այգում, որտեղ նախատեսվում է նաև վարդեր տնկել։