Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսի 818 դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, նրանց թիվը կազմում է 686:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2902 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 249-ը: