Նոյեմբերի 25-ին, առավոտյան ժամը 10.00-ին Ջիգրաշեն գյուղի 33-ամյա բնակիչ Սերգեյ Անդրանիկի Հովհաննեսյանը դուրս է եկել տնից, իսկ երեկոյան մոտավորապես 21:00-22:00-ին, նրան հայտնաբերել են կախված իր ֆերմայում:

Սերգեյ Հովհաննիսյանը ծնված 1983 թվականին, ամուսնացած էր ուներ երկու երեխա, զբաղվում էր անասնապահությամբ, պահում էր խոզեր, և ամբողջ տարին աշխատում էր իր ֆերմայում:

Հոր` Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով, ընտանիքում ոչ մի խնդիր չկար, ապրում էին խաղաղ: Նոյեմբերի 25-ը պիտի լավ օր լիներ ընտանիքի համար, բայց.

«Տանը նա անցկացրել էր ջեռուցման համակարգ, գործերը կատարված էին կիսով չափ, ես տվեցի գումար` 100 լարի և 140 000 ռուսական ռուբլի, որպեսզի փոխեր դարձներ լարի, և այդ գումարով պիտի գներ խողովակներ ջեռուցման համակարգի համար»,-ասում է մահացածի հայրը:

Սակայն շուկայի փոխարեն նա գնացել է կազինո, խաղացել է և ողջ գումարը պարտվել, խմել և վերադարձել:

«Հետ է եկել, ինչ էր պատահել, ինչու էր նա այդպես վարվել, այն պատճառով, որ պարտվել էր գումարը: Չգիտեմ»,- աչքերը խոնհարելով ասաց Անդրանիկ Հովհաննեսյանը:

Չցանկանալով երկար զրուցել իր ցավի մասին, նա որոշեց ավարտել մեզ հետ իր խոսակցությունը հետևյալ խոսքով` «Շատ վատ է, երբ խաղամոլության պատճառով, մարդիկ զրկվում են կյանքից»:

Հարուցված է գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հիման վրա, որը նախատեսում է ինքնասպանության ժամանակ:

Բորիս Ղարսլյան