Վրաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության միջնորդությամբ, Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության վարչությունը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղում մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով սկսել է հետաքննություն: Այս մասին տեղեկությունը տարածում է Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը:

Goman1

Հետաքննությունը վերաբերում է, Գործակալության վերահսկիչ ծառայության տեսուչների խմբի կողմից, հունիսի 4-ին գյուղում գտնվող հայկական եկեղեցու տարածքում հայտնաբերված հողի անօրինական աշխատանքներին:

Goman4

«Տեղում ստուգման արդյունքում արդեն հաստատվել են եկեղեցու երեք կողմերում ծանր տեխնիկայի աշխատանքի հետքերը, ինչի հետևանքով վնասվել են եկեղեցու բակում գտնվող դամբարանները: Մասնագետները հայտնաբերել են մարդու ոսկորներ, որոնք շաղ են տված տաճարի բանկում: Վնասված է նաև եկեղեցու մուտքի շեմը», – ասվում է Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հայտարատությունում։

Goman3

Ոստիկանությունը փորձում է պարզել, աշխատանքներն իրականացրած խմբի անդամների ինքնությունը, որոնք ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Միևնույն ժամանակ, գործակալության վերահսկողության ծառայության մասնագետները որոշելու են մշակութային ժառանգության հուշարձանին պատճառված վնասի աստիճանը:

Goman2