Կարատե-դո KUMITE «Open Tbilisi» միջազգային առցանց մրցաշարին մասնակցում էին 6 երկրների մարզիկներ՝ ԱՄՆ, Վրաստան, Ֆրանսիա, Ղազախստան, Թուրքիա և Ադրբեջան, որոնք գրանցվել էին 500 տարբեր վարժություններում: Չորս մարզիկներից՝ որոնք Ախալքալաքի մարզադպրոցի սաներ են, երեքը նվաճել են առաջին հորիզոնականներ:

«Online Kata-Open Tbilisi» միջազգային կարատե-դոի մրցումների երկրորդ փուլից հետո սկսվեց մարզիկների գրանցումը միջազգային «Online Kumite-Open Tbilisi» կարատե-դո մրցումների համար, որը տեղի ունեցան myuventex մարզական պորտալի կայքում:

Մրցումը կազմակերպել էին Վրաստանի ազգային կարատե-դոի ֆեդերացիան և MYUVENTEX մարզական պորտալը:

Մրցումներն անց են կացվել կարատեի տարբեր բալային տեխնիկայի 14 տարբերակների համաձայն, որտեղ ժյուրին գնահատել է W.K.F. համակարգով:

Այս մրցումներին մասնակցում էին Ախալքալաքի մարզադպրոցից չորս մարզիկներ, ովքեր մարզվում են Ռաֆայել Դարբինյանի մոտ: Նրանցից երեքը գրավել են հետևյալ հորիզոնականները.

– Աքսաննա Ավետյան (աղջիկներ) 16-17 տարեկան՝ 1-ին տեղ
– Կիմա Նորսոյան (աղջիկներ) 14-15 տարեկան՝ 1-ին տեղ
– Դավիթ Սեսաձե 16-17 տարեկան՝ 3-րդ տեղ

Կորոնավիրուսի համավարակn ազդել է մարզումների և կարատեի մրցումների անցկացման համակարգի վրա: Ըստ Վրաստանի ազգային կարատե-դոի ֆեդերացիայի նախագահ Կախի Բասիլիայի, հուլիսին, եթե թույլատրվի՝ համաճարակաբանական իրավիճակից ելնելով, կարատեի մրցումները կանցկացվեն սովորական ձևաչափով, իսկ եթե` ոչ, ապա մրցաշարը կրկին կկազմակերպվի առցանց: